Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս
Աշխարհ

Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ Չինաստանը, ՌԴ-ն եւ Հնդկաստանը կշարունակեն իրանական նավթ գնել

Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի իշխանությունները մտադիր են շարունակել գնել իրանական նավթը՝ չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումները կդժվարացնեն Իրանում նավթային հանքավայրերում օտարերկրյա ներդրողների ներդրումները:

«Ասիական նավթային ներդրողներն իրանական նախագծերում վերջին ամիսներին հայտնաբերել են, որ իրենք չեն կարող ապավինել Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց բանկային գործընկերներին Իրանում իրականացվող ծրագրերին միջոցներ փոխանցելու համար», - գրում է թերթը:

Ըստ նավթային ընկերությունների ներկայացուցիչների եւ նավթի եւ գազի հանքավայերերի աշխատակիցների, ներկա իրավիճակի հետ կապված, միլիարդավոր դոլարների մի քանի գործարքներ հետաձգվել են:

Չինաստանի Sinopec ընկերությունը բանակցություններ է վարել Թեհրանում հսկա նավթային հանքավայրում 3 մլրդ դոլարի ներդրման մասին: Sinopec-ին մոտ աղբյուրների խոսքով, գործարքը պետք է տեղի ունենար հուլիսին, սակայն չինական ընկերությունը մինչ այսօր փորձում է համապատասխան բանկային ուղիներ գտնել տրանզակցիայի համար:

Նման խնդիրներ են առաջացել նաեւ China National Petroleum Corp.-ի մոտ (CNPC): Պետական ընկերությունը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել իրանական բնական գազի արտադրության նախագծում, սակայն այժմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված հնարավոր է համարում գործարքից դուրս գալը :

Ռուսական «Զարուբեժնեֆտը», ինչպես նշում է WSJ-ն, մարտին պայմանավորվել էր 700 մլն դոլարի երկու փոքր հանքավայրերի շահագործման վերաբերյալ նախնական գործարքի մասին:

Բացի այդ, Հնդկաստանի ONGC եւ Ինդոնեզիայի Pertamina ընկերությունները, որոնք պայմանավորվել են ներդրումներ կատարել Իրանում նավթային եւ գազային հանքավայրերում, այժմ վստահ չեն ներդրումներ կատարելու հարցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 6-ին հրամանագիր էր ստորագրել 2015 թվականի Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները վերականգնելու մասին: Պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ին, իսկ սահմանափակումների երկրորդ մասը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 5-ին: