Իրաքը համաձայն չէ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Իրաքը համաձայն չէ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, բայց կհետեւի դրանց՝ սեփական շահերը պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
«Մենք սկզբունքորեն դեմ ենք պատժամիջոցներին: Շրջափակումն ու պտժամիջոցները ոչնչացնում են հասարակություններն ու թուլացնում ռեժիմները»,- ասել է նա եւ հավելել. «Մենք Իրանի դեմ պատժամիջոցները ռազմավարական սխալ ենք համարում, բայց մենք կհետեւենք դրանք՝ մեր շահերը պաշտպանելու համար»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առաջին փաթեթը, որն ուղղված է ավտոմոբիլային շուկային եւ իրանական տնտեսության մյուս առանցքային ոլորտներին: Երկրորդ փաթեթը՝ ուղղված նավթի եւ էներգակիրների շուկային, կվերականգնվի նոյեմբերի սկզբին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան