Վարշավայում ցուցարարներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչներն արցունքաբեր գազ են կիրառել միմյանց դեմ (լուսանկարներ)
Վարշավայում ցուցարարներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչներն արցունքաբեր գազ են կիրառել միմյանց դեմ: Այդ մասին հայտնում է TVN 24-ը:
Ինչպես նշվում է՝ բողոքի ակցիաները կապված են Լեհաստանում դատական համակարգում փոփոխությունների հետ: Ոստիկանության տվյալներով՝ իրավապահ մարմինները համարել են, որ ցուցարարները վտանգ են ներկայացնում և արցունքաբեր գազ են կիրառել նրանց դեմ: Իրավապահ մարմինները նաև նշել են, որ ցուցարարները նույնպես գազ են օգտագործել ոստիկանների դեմ:
Ձերբակալվածների մասին տեղեկություն չկա:
Հուլիսի սկզբին Լեհաստանում ուժի մեջ է մտել Գերագույն դատարանի մասին նոր օրենքը, որի համաձայն դատավորները պաշտոնաթող պետք է լինեն 65 տարեկանում:
Եվրահանձնաժողովը 2017 թվականի դեկտեմբերին գործընթաց է գործարկել, որը կարող է հանգեցնել ԵՄ խորհրդում Լեհաստանին ձայնի իրավունքից զրկելուն:
Բրյուսելում կարծում են, որ Վարշավան կարող է խախտել իրավունքի գերակայության սկզբունքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան