60 մարդու կյանք խլած «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատերը հրդեհաշիջման անսարք համակարգը չէր սարքել՝ տնտեսելով 7 մլն ռուբլի
Քննությունը պարզել է, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատեր Յուլյա Բոգդանովան տեղյակ է եղել կենտրոնի հրդեհաշիջման համակարգի անսարքության մասին, սակայն միջոցներ չի տրամադրել այն սարքելու համար։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սերգեյ Գոլկինը։
«Բոգդանովան, ինչպես պարզվել է, որոշել է մոտ 7 մլն ռուբլի տնտեսել։ Արդյունքում, երբ հրդեհը սկսվել է, հրդեհաշիջման ավտոմատ համակարգը չի միացել»,- ասել է Գոլկինը։
Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին և 60 մարդու կյանք խլել։ Զոհերի թվով այս հրդեհը խոշորագույններից է Ռուսաստանում վերջին 100 տարվա ընթացքում։ Հուլիսից սկսվել են առևտրի կենտրոնի ապամոնտաժման աշխատանքները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան