Ռուսական ավիաընկերությունները կթանկացնեն ավիատոմսերը
Ռուսական ավիաընկերությունները կավելացնեն վառելիքի վճարները՝ կերոսինի թանկացման պատճառով: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը:
Պարբերականը պարզաբանում է, որ ավիափոխադրողները ստիպված են նման քայլի դիմել գարնանը գրանցված վառելիքի գնի 20 տոկոս աճի պատճառով: Ավիաընկերություններն ուղղակիորեն դեռ չեն խոսում գների թանկացման մասին, բայց խոստովանում են, որ տոմսերն «անխուսափելիորեն կթանկանան»:
Թերթի զրուցակիցը պատմել է, որ եթե ներկայիս միտումը շարունակվի, «ձմռանը փաթեթային տուրերում տոմսերը կարող են թանկանալ 10 տոկոսով»:
Հունիսի սկզբից Օդային տրանսպորտ շահագործողների ասոցիացիան նախազգուշացրել է տոմսերի հնարավոր թանկացման մասին՝ ավիացիոն կերոսին արտադրողների և վառելիքի լիցքավորման ընկերությունների գնային քաղաքականության պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան