Թրամփի մի «թվիթը» ռուբլու անկման պատճառ է դարձել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրառում է արել նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, ինչի հետևանքով ռուբլին անկում է գրանցել:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Թրամփի մեկ «թվիթից» հետո ռուսական արժույթը գրեթե մեկ ռուբլիով էժանացել է դոլարի նկատմամբ:
Մոսկվայի բորսայի տվյալներով՝ հուլիսի 24-ի ժամը 19:10-ի դրությամբ մեկ դոլարի փոխարժեքը եղել է մոտ 62.6 ռուբլի, մինչդեռ նախագահի գրառմանը հաջորդած 40 րոպեի ընթացքում այդ ցուցանիշը հասել է 63.5 ռուբլու:
Ինչ վերաբերում է Թրամփի գրառմանը, ապա նա իր անհանգստություն էր հայտնել այն առնչությամբ, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր կգործադրի կայանալիք ընտրությունների վրա ազդելու համար:
«Հիմնվելով այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի ոչ մի նախորդ նախագահ այսքան դաժան չի եղել Ռուսաստանի նկատմամբ, ինչպես ես, ռուսները կփորձեն ուժերի ներածին չափով աջակցել դեմոկրատներին:
Նրանք միանշանակ չեն ուզում Թրամփին»,- գրել է 72-ամյա հանրապետականը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան