Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)

Հաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ
Աշխարհ

Թրամփը կարող է 6 նախկին պաշտոնյաների զրկել գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրեն հաճախ քննադատող հետախուզական և իրավապահ մարմինների բարձրաստիճան 6 նախկին պաշտոնյաների, ովքեր աշխատել են նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, զրկել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալու իրավունքից:

Այդ ցանկում են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը, Թրամփի որոշմամբ անցյալ տարի պաշտոնանկ արված Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին, Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլափերը, Ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն Մայքլ Հայդենը, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին փոխտնօրեն Էնդրյու ՄըքՔեյբը:

Բրենանը խստորեն քննադատել է Թրամփին անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար և նրանց համատեղ ասուլիսը որակել «դավաճանություն», քանի որ դրա ընթացքում նախագահը կասկածի տակ է առել ամերիկյան հետախուզական մարմինների եզրահանգումն առ այն, որ ռուսները միջամտել են 2016 թվականի ընտրություններին, և գործնականում ընդունել է միջամտությունը հերքելու Պուտինի պնդումը:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն ասել է, թե նախագահը քննարկում է վեց նախկին պաշտոնյաներին գաղտնի տեղեկատվությունից զրկելու տարբերակները:

Սանդերսի փոխանցմամբ, «այդ նախկին պաշտոնյաները որոշ դեպքերում քաղաքական շահից դրդված՝ անհիմն մեղադրանքներ են ներկայացրել նախագահին, ասելով, թե Թրամփի ներկայացուցիչներն ապօրինի շփումներ են ունեցել ռուսական կողմի հետ և գտնվել են Ռուսաստանի ազդեցության ներքո»:

Կենտրոնական հետախուզական վարչությունը չի մեկնաբանել խնդիրը:

«Ինձ տեղեկատվությունից զրկելը որևէ կերպ չի ազդի իմ ասելիքի կամ գրելիքի վրա», - Թվիթերի իր էջում հայտարարել է Մայքլ Հայդենը:

Էնդրյու ՄըքՔեյբի խոսնակը փոխանցել է, որ «նա պաշտոնանկ արվելու պահից արդեն զրկվել է գաղտնի տեղեկություն ստանալուց, քանի որ դա է պահանջում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կանոնը»: