ՆԱՏՕ-ի նավերը մտել են Օդեսայի նավահանգիստ
ՆԱՏՕ-ի ռազմածովային խմբի նավերը մտել են Օդեսայի նավահանգիստ, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
Ընդհանուր առմամբ, նավահանգիստ է ժամանել 6 նավ՝ Նիդեռլանդների ռազմածովային ուժերի De Ruyter, թուրքական Fatih, ռումինական Regele Ferdinand պահականավերը, Գերմանիայի ռազմածովային ուժերի Rhein օգնող նավը, Թուրքիայի ռազմածովային ուժերի Anamur ու ռումինական Lupu Dinescu ականորսիչ նավերը:
Հայտնի է, որ այս նավերն Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ PASSEX տիպի վարժանքներ կիրականացնեն Սև ծովում:
Նշվում է, որ նախորդ շաբաթ Ուկրաինայում ավարտվել են ուկրաինա-ամերիկյան Sea Breeze-2018 ծովային զորավարժությունները:
Պաշտոնական Կիևը բազմիցս հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալը երկրի առաջնային նպատակներից է:
Դրան ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել մտածել հետևանքների մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան