Բեռլինում անհայտ անձինք հրկիզել են անօթեւաններին
Անհայտ անձինք Բեռլինում՝ քաղաքային էլեկտրականության կայանի մոտ հրկիզել են անօթեւան 2 տղամարդկանց եւ փախչել դեպքի վայրից, հայտնում է Bild–ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան Շյոնեւայդե կայանի մոտ՝ Բեռլինի Տրեպտով Կյոպենիկ շրջանում։ Հանցագործները 47–ամյա եւ 62–ամյա անօթեւան տղամարդկանց եւ նրանց իրերին դյուրավառ հեղուկ են լցրել եւ այրել։ Հարձակումը նկատել են դիմացի խորտկարանից, ականատեսները ոստիկանություն են կանչել։ Խորտկարանի այցելուները վերցրել են հրաշիջման հարմարանքը (огнетушитель) եւ օգնել նրանց։
Տուժողներին տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց։ Հարձակման շարժառիթն անհայտ է, գործի է անցել սպանության գործերի հետաքննության հանձնաժողովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան