Գնչուական հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ)
Իտալիայում գործող գնչուական հանցախմբերից մեկի անդամները սոցկայքերում հրապարակել են բազմաթիվ լուսանկարներ՝ պարծենալով իրենց ճոխ ունեցվածքով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ադամանդապատ զարդեր, ժամացույցներ, շքեղ տներ, խմիչքներ ու հարուստ կյանքի մյուս ատրիբուտները ներկայացնող լուսանկարները հրապարակվել են նախքան գնչուների ձերբակալումը:
Նշվում է, որ ոստիկանական լայնածավալ գործողությանը մասնակցել է 250 իրավապահ, որոնք խուզարկել են «Կազամոնիկա» կլանի անդամների՝ մայրաքաղաք Հռոմի արվարձաններում գտնվող առանձնատերը:
Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 11 կին ու 22 տղամարդ: Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել հանցախմբի ղեկավարներից մեկի կնոջ ահազանգից հետո:
«Կազամոնիկայի» անդամների համար Rolex ժամացույցը յուրատեսակ խորհրդանիշ է դարձել: Այդ կերպ նրանք ցուցադրում են իրենց հարստությունը: Նրանք ցանկանում են ցույց տալ, թե որքան հզոր են ու անպատժելի: Զարդերը, մեքենաներն ու Rolex-ը նրանց մոլուցքն են»,-նշել է կինը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան