Ճապոնիայի խորհրդարանը Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն չի հայտնի
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հուլիսի 20-ին մերժել Է կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին առաջարկությունը: Վարչապետ Սինձո Աբեի գլխավորած նախարարների կաբինետին անվստահության քվե հայտնելու բանաձեւն ավելի վաղ ներկայացրել Էին վեց ընդդիմադիր կուսակցություններ:
Բանաձեւը պատրաստած ընդդիմության գլխավոր փաստարկ Է դարձել դժգոհությունն Աբեի գլխավորած կառավարության գործողություններից արդեն եկու տարի շարունակվող խոշոր սկանդալների լույսով: «(Սինձո) Աբեի վարչակազմն արժանի չԷ վստահության, քանի որ նույնիսկ չի փորձում բացահայտել ճշմարտությունը «Մորիտոմո գակուենի» եւ «Կակե գակուենի» շուրջը ծագած սկանդալների մասին»,- մեջբերում Է Kyodo գործակալությունն ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆուկույամա Տեցուրոյին: Վերջին երկու տարում Աբեի կառավարությունը ներքաշվել Է մի շարք սկանդալների մեջ, որոնցից գլխավորներն առնչություն ունեն ֆինանսների նախարարության հետ, որն ավելի վաղ խոստովանել Է պետական հողի մի հատված Էական իջեցված գնով «Մորիտոմո գակուեն» կազմակերպությանը վաճառելու փաստաթղթերի կեղծման մեջ, կազմակերպություն, որը կապված Է նախարարների կաբինետի ղեկավարի կնոջ՝ Ակիե Աբեի հետ:
Դրանցից երկորդը կապված Է «Կագե գակուեն» կազմակերպության կողմից նոր անասնաբուժական ուսումնարանի ստեղծման հետ, որի օգնության մեջ կասկածել են անձամբ վարչապետին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան