Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)

Հաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ
Աշխարհ

Պուտինի եւ Թրամփի հանդիպման արդյունքները. Նախագահները ոչ մի բան չեն պայմանավորվել, սակայն միմյանց չեն էլ վիրավորել

Առաջին անգամ անցկացվեցին Պուտինի եւ Թրամփի երկկողմ բանակցություններ: Մինչ այս համաշխարհային առաջնորդները հանդիպել էին միայն միջազգային համաժողովներում՝ 2017-ի հուլիսին Համբուրգում «քսանյակի խմբի» գագաթնաժողովում եւ 2017-ի նոյեմբերին Դանանգում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժղովում: Հանդիպման վայր էր ընտրվել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին:

Ամերիկյան լրատվամիջոցների եւ քաղաքական բոմոնդի արձագանքը


«Թրամփը Պուտինին վարձահատույց եղավ նախագահական ընտրություններում հաղթելուն օգնության համար», «դավաճանություն», «խայտառակություն»: Ամերիկյան քաղաքական բոմոնդն այսպիսի բացականչություններով է ընդունել Հելսինկիում Պուտինի հետ զրույցի արդյունքներով Թրամփի ելույթը:

«Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Բավական չէ, որ Թրամփի մեկնաբանությունները տկարամիտ են, նա ամբողջությամբ Պուտինի գրպանում է: Հայրենասեր հանրապետականներ, որտե՞ղ եք»,- «Թվիթերի» իր էջում ի պատասխան հարց է հնչեցրել ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանը:

«Թրամփը Պուտինին վարձահատույց եղավ նախագահական ընտրություններում հաղթելուն օգնության համար»՝ այսպիսի սուր մեկնաբանությամբ է հանդես եկել Washington Post-ը: Հոդվածի հեղինակ Գրեգ Սարջենթը պնդում է, որ Հելսինկիում հադիպումից շահել է միայն Ռուսաստանի նախագահը, ում համար կարեւոր էր արդեն դրա փաստն ինքնին, որ նվազեցնի Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը:

Ամերիկացի դեմոկրատների գլխավոր խոսափող CNN հեռուստաալիքը Թրամփի իր քննադատությամբ ավելի հեռուն է գնացել: «Հնարավոր է՝ դուք տեսնում եք ռուս առաջնորդի առջեւ ամերիկացի նախագահի ամենախայտառակ ելույթներից մեկը, որը ես երբեւէ տեսել եմ»,- վրդովվել է հեռուստահաղորդավար Անդերսոն Քուփերը:

Դեմոկրատ սենատոր Ջոն Մակքեյնը նույնպես Թրամփի ելույթն անվանել է «իր հշողության մեջ եղած ԱՄՆ նախագահի ամենախայտառակ ելույթներից մեկը»: Իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Թրամփին կոչ է արել «լսող սարքի» առկայությունը ստուգել իրեն նվիրված ֆուտբոլի գնդակում եւ ընդհանրապես՝ թույլ չտալ, որ այն «հայտնվի Սպիտակ տանը»:

Այս ամռան գլխավոր դիվանագիտական իրադարձության արդյունքները

Հանդիպման արդյունքներով Պուտինն ու Թրամփը իրենց չեն կաշկանդել ոչ մի պարտավորությամբ՝ ո՛չ բանավոր, ո՛չ առավել եւս գրավոր. հանդիպումից հետո ամփոփիչ հաղորդագրություն չի եղել, չնայած դիվանագիտական լեզվում հավանաբար ձեւակերպումներ կգտնվեն պաշտոնական լեզվի փոխադրելու այն, ինչի մասին նախագահները խոսել են մամուլի ասուլիսի ժամանակ:

Միջուկային զենք

«Մենք 2 երկրներ ենք, որոնք տնօրինում են միջուկային ամբողջ պոտենցիալի 90 տոկոսից ավելին, եւ սա ինչ-որ լավ բան չէ: Սա այնքան էլ լավ բան չէ, ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս հարցում մեր դիրքը լավացնենք»,- հանդիպման մեկնարկին հայտարարել է Թրամփը: Գագաթնաժողովի շրջանակում ամենագլխավոր թեմաներից մեկն է դարձել փոխադարձ զինաթափման եւ ապամիջուկայնացման թեման: Պուտինը նույնպես նշել է այս թեմայի կարեւորության մասին: Նրա խոսքով՝ ռուսական կողմը ԱՄՆ նախագահին է փոխանցել առաջարկներով համապատասխան գրառում: Խոսքը զինաթափման, տիեզերքում զենք տեղակայելու եւ շատ այլ հարցերի մասին է, ասել է Պուտինը:

Անվտանգության ապահովում

Պուտինն առաջարկել է վերաստեղծել հակաահաեկչության խումբը, շարունակել սերտ համագործակցել կիբեռանվտանգության թեմայով, ինչպես նաեւ փոխգործակցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովման հարցերում:

Սիրիա եւ Իրան

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են այս հարցում [Սիրիայում խաղաղ գործընթացի] առաջնորդություն ստանձնել եւ կազմակերպել ճգնաժամի հաղթահարման հարցը: Ռուս եւ ամերիկացի զինվորականները փորձ եւ համատեղ կապեր են մշակել»,- հայտարարել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել է, թե չի հաջողվել առաջընթացի հասնել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հարցում: Թրամփն իր ելույթում հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ճնշումը կպահպանվի:

Ուկրաինա

Պուտինն ընդգծել է «Մինսկի համաձայնագրերի բարեխիղճ իրականացման կարեւորությունը»: ԱՄՆ-ն կարող է ավելի վճռականորեն պնդել եւ այդպիսով տրամադրել Ուկրաինայի ղեկավարությանը հետեւել դրանց»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Պուտինը նաեւ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով, եթե Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում կարգավորվի «Նավթոգազ»-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ կոնֆլիկտը: Թրամփն իր խոսքում շրջանցել է այս հարցը:

Ղրիմ

Ղրիմի հարցը նույնպես չի հաջողվել կարգավորել: Չնայած ռուսական ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներին այն մասին, որ Թրամփը կարող է Ղրիմը որպես ռուսական ճանաչել, ԱՄՆ նախագահի դիրքորոշումն անփոփոխ է մնացել: Ռուսաստանի դիրքորոշումը եւս մնացել է անփոփոխ, որի համար Ղրիմի պատկանելության հարցը փակված է, հայտարարել է Պուտինը:

Ռուսական միջամտությունն ԱՄՆ ընտրություններին

Այս հարցում երկու երկրների ղեկավարները գրեթե ամբողջությամբ համակարծիք էին: Պուտինը պահպանում էր Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ եւ կրկնում էր այն, ինչ ասել էր ավելի վաղ. «Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ ընտրություններին, դրա որեւէ ապացույց չկա»,- հայտարարել է Պուտինը: Թրամփը եւս անդրադարձել է այս թեմային՝ ասելով, որ ինքը հայտնել է Պուտինին իր պահանջների մասին եւ բացատրություններ է ստացել, որ որեւէ դավադրություն չի եղել, դեմոկրատները պարզապես պարտվել են ընտրություններում, հայտարարել է Թրամփը:

Պատասխանելով ամերիկացի լրագրողների հարցերին, որոնք ամենից շատ մտահոգված էին հենց այս թեմայով՝ նախագահները հայտարարել են այդ մեղադրանքների անբավարար լինելու մասին: «Այսօրվա բանակցությունները ցույց տվեցին հարաբերությունները բարելավելու միասնական ցանկությունը»,- հայտարարել է Պուտինը:

Իր ելույթում Թրամփը հատուկ ուշադրություն է հատկացրել նրան, որ չի տրվի դեմոկրատների եւ ամերիկյան լրատվամիջոցների հոսանքին: «Քաղաքական ռիսկը ես կվերցնեմ իմ վրա՝ խաղաղություն ապահովելու համար: Ես, որպես նախագահ, մտածում եմ այն մասին, թե ինչն է ավելի լավ ԱՄՆ-ի եւ ժողովրդի համար»,- ասել է Թրամփը` բացատրելով ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

Հեռանկարները

Երկու կողմերն էլ կարող են այս հանդիպումը ներառել ակտիվում: Թրամփը շարունակում է բալանս պահպանել արտաքին քաղաքականության դաշտում: ԵՄ-ի, Կանադայի եւ Չինաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության համատեքստում ԱՄՆ նախագահին անհրաժեշտ է բարելավումներ ցույց տալ այլ ոլորտներում, եւ Ռուսաստանն այստեղ հանդես է գալիս որպես առաջնահերթ գործընկեր: Բացի այդ, Թրամփն անընդհատ քննադատում է ամերիկյան ընտրություններում «ռուսական հետք» փնտրելու թեման, Ռուսաստանի հետ կապված օրակարգում նրան անհրաժեշտ է նոր թեմատիկ շրջադարձ առաջարկել, ինչը եւ նա անում է: Ավելի լավ է, որպեսզի նրա քննադատները քննարկեն գագաթնաժողովի արդյունքները եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր վեկտորի զարգացումը, քան՝ վերջին նախագահական քարոզարշավի նեգատիվը:

Ի վերջո, արտաքին քաղաքական հաջողությունները դրական ազդեցություն ունեն Թրամփի վարկանիշի վրա, որը վերջերս առաջին անգամ գերազանցել է Օբամայի ցուցանիշները պաշտոնավարման նույն ժամանակահատվածում: Գագաթնաժողովի ձեռքբերումները մեծացնում են Թրամփի վստահության ցուցանիշը՝ հետագա գործողությունների անցնելու համար:

Ինչպես նշել են փորձագետները, ռուսական կողմը ավելի քիչ էր հետաքրքրված էր այս գագաթաժողովով. հանդիպումն ավելի շատ պետք էր ԱՄՆ-ին:

Սակայն դա չի նշանակում, որ ռուսական կողմը որեւէ օգուտ չի ստացել անցած միջոցառումից: Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովն է՛լ ավելի մեծ պառակտում է առաջացնում Արեւմուտքի հակառուսական դիրքորոշման մեջ: Ավելի վաղ Bloomberg-ում գրել էին, որ «Թրամփն աշխարհը հրում է Պուտինի ձեռքերի մեջ»՝ ակնարկելով, որ Եվրամիության երկրներն ավելի բարյացակամ են դարձել Ռուսաստանի նկատմամբ. այժմ Թրամփը եւս նրանց թվում է: Բացի այդ, ԱՄՆ-ի հետ բանակցությունների միջոցով Ռուսաստանը կարող է հասնել ԱԱ-2018-ի հաջողության ամրապնդմանը, որի ընթացքում Ռուսաստանին հաջողվեց լրջորեն փոխել իր իմիջը միջազգային ասպարեզում: Պուտինին հաջողվեց նաեւ առաջադիմել այն հարցերում, որոնք առաջին հերթին հետաքրքրում են Ռուսաստանին:

Թրամփին եւ Պուտինին հաջողվեց հասնել գլխավորին` փոխել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման վեկտորը, որոնք վերջերս միայն վատթարանում էին: Թրամփը դեմ առ դեմ բանակցություններից հետո ասել է, որ «սա լավ սկիզբ է», գագաթնաժողովը կարող է օգտագործվել որպես հետագա առաջընթացի հիմք, եւ դա նշանակում է, որ այն իրականացրել է իր առաքելությունը: