Զբոսանք, խաղեր, հանդիպումներ. Մելանյա Թրամփը լավ ժամանակ է անցկացրել Թերեզա Մեյի ամուսնու հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, նրա կինը՝ առաջին տիկին Մելանյա Թրամփը, հրաշալի ժամանակ է անցկացնում վարչապետի ամուսնու՝ Ֆիլիպ Մեյի ընկերակցությամբ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 48-ամյա նախկին մոդելն ու 60-ամյա Մեյը միասին այցելել են Չելսիի թագավորական հոսպիտալ, որտեղ հանդիպել են մի խումբ թոշակառուների ու երեխաների:
Նրանք միասին խաղացել են, զվարճացել, զրուցել ու զբոսնել:
Հատուկ այս առիթի համար տիկին Թրամփը կրել է 1.910 դոլարանոց Victoria Beckham զգեստ՝ դրանք համադրելով էլեգանտ բարձրակրունկներով:
Դրանից առաջ պարոն Մեյն ու ԱՄՆ առաջին տիկինը այցելել էին եկեղեցական դպրոց, որտեղ միացել էին Զոհվածների հիշատակի ոգեկոչման օրվա առիթով թղթե կակաչներ պատրաստող երեխաներին:
Ավելի ուշ տիկին Թրամփը կմիանա ամուսնուն՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպման առիթով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան