ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին
Մենք պահպանում ենք մեր կոմնակցությունն աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների Հռչակագրում:
Հռչակագրում նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամները շարունակում են սատարել բոլոր գործընկերներին իրենց արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության ընտրության հարցում անկախ եւ ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը՝ առանց արտաքին ճնշման եւ հարկադրանքի:
«Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում` միջազգային իրավունքի այս սկզբունքների եւ նորմերի, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, ուժեղացված քաղաքական կամք դրսեւորելով, կառուցողականորեն աշխատել՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ բանակցությունների համար սահմանված շրջանակներում»,- նշվում է հայտարարության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան