Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամյա ուկրաինացին ունի 346 ժառանգ (լուսանկարներ)
Ուկրաինայի 87-ամյա բնակիչ Պավել Սեմենյուկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը:
Հայտնի է, որ Սեմենյուկն ունի 13 երեխա, 127 թոռ, 203 ծոռ ու 3 ծոռան երեխա՝ ընդհանուր 346 ողջ ժառանգ: Ի դեպ, նրանցից ամենափոքրը 2 շաբաթական է:
Ուկրաինացու ընտանիքն ապրում է Օդեսայի Դոբրոսլավ բնակավայրում: Մասնագիտությամբ շինարար Սեմենյուկը պատմել է, որ իրականում շատ երջանիկ է այսքան մեծ ընտանիք ունենալու համար: Նրա խոսքով՝ միակ դժվարությունը բոլորի անունները հիշելն է:
«Ես մեծերի անունները գիտեմ, բայց փոքրերինը չեմ հիշում»,-ասել է նա:
Հետաքրքրական է, որ ամեն անգամ, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկն ամուսնանում է, մյուսները նորապսակների համար նոր տուն են կառուցում գյուղում:
Հայտնի է, որ Սեմենյուկի որդիների, թոռների ու ծոռների մեծ մասը ևս շինարարներ են:
Աղբյուրը հավելում է, որ օրերս Սեմենյուկի ընտանիքը պաշտոնապես ճանաչվել է Ուկրաինայում ամենաբազմանդամը: Ներկայում Գինեսի գրքի վարկածով աշխարհի ամենաբազմամարդ ընտանիքը (192 անդամ) ապրում է Հնդկաստանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան