Կիմ Չեն Ընի անձնական ինքնաթիռը նկատել են Վլադիվոստոկում
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական ինքնաթիռը հուլիսի 9-ին նկատել են Վլադիվոստոկում: Ինչպես հաղորդել է Հարավային Կորեայռի Yonhap գործակալությունը, ինքնաթիռն օդանավակայանում մնացել է շուրջ երեք ժամ, ինչից հետո մեկնել է Փհենյան։
Ինքնաթիռում ԿԺԴՀ-ի առաջնորդի ներկայության մասին տեղեկություններ չկան, հաղորդել է գործակալությունը: Վկայակոչելով աղբյուրներ՝ գործակալությունը նշում է, որ այնտեղ կարող Էին լինել հյուսիսկորեացի պետական պաշտոնյաներ, որոնք նախապատրաստում են Կիմ Չեն Ընի հնարավոր ուղեւորությունը սեպտեմբերին կայանալիք Արեւելյան տնտեսական համաժողով:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ի առաջնորդին այցով Ռուսաստան ժամանելու հրավեր է հանձնել ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Փհենյան կատարած՝ իր այցի ժամանակ: Ավելի ուշ ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Կիմ Չեն Ընը հրավիրված է Վլադիվոստոկի Արեւելյան տնտեսական համաժողովին: Փհենյանն առայժմ պաշտոնական պատասխան չի տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան