Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը մտավ ուժի մեջ
Եվրամիության որոշումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին հուլիսի 9-ին մտավ ուժի մեջ: Այս մասին ասված Է Եվրամիության պաշտոնական հանդեսում, որտեղ Էլ հրապարակվել Է սույն որոշումը:
«2018 թվականի հուլիսի 5-ին (ԵՄ-ի) Խորհուրդը մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների դեմ: Որոշումն ուժի մեջ Է մտնում հուլիսի 9-ին հրապարակման պահից»,- ասված Է փաստաթղթում:
Այնտեղ պարզաբանվում Է, որ որոշումը հետեւել Է Եվրամիության գագաթնաժողովից հետո, որտեղ «Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարներին իրազեկել են Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքի մասին»:
Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործից» հետո առաջարկել Է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ տարով երկարաձգման մեխանիզմին կես տարվա փոխարեն, սակայն այդ առաջարկությունը ոչ մի հավանություն չի գտել ԵՄ-ի խորհրդում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան