Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է
Աշխարհ

ԵՄ-ն չի կողմնորոշվում միգրանտների հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի առաջնորդներին հորդորել է միասին աշխատել անկանոն միգրացիայի խնդրի շուրջ։ Այս մասին գրում է BBC-ն:

Նա կոչ է արել այդ մասին ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ, որի ընթացքում քննարկվել է մեծաթիվ չգրանցված միգրանտների, հատկապես՝ աֆրիկացիների հարցը, որոնք անընդհատ կյանքի գնով փորձում են հատել Միջերկրական ծովը: Մերկելը մեկ շաբաթ ժամանակ ունի, որպեսզի նոր ներգաղթի դեմ որոշում առաջարկի. հակառակ դեպքում երկրի ներքին գործերի նախարար Հորստ Սիհոֆերը սպառնում է իր հայրենի Բավարիայի նահանգից հետ ուղարկել միգրանտներին:

Նշվում է, որ ներկայում անօրինական միգրանտների հոսքն անհամեմատ քիչ է. Եվրոպական խորհուրդը հայտնում է, որ ԵՄ տարածք անօրինական մուտք գործող միգրանտների թիվը 96%-ով պակասել է 2015 թվականի հոկտեմբերից հետո:

Սակայն այս ամիս խնդիրը կրկին հայտնվել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Իտալիան արգելափակել է միգրանտներով լի փրկարար նավերի մուտքը: Դուբլինյան սկզբունքն առ այն, որ ապաստան փնտրողները պետք է մնան այն երկրում, որտեղից մուտք են գործել ԵՄ տարածք, այլեւս չի գործում: Իտալիան եւ Հունաստանը, որոնք միգրանտների ամենամեծ դոնորներն են, հարեւան երկրներից պահանջում են կիսել այդ բեռը:

BBC Europe-ի խմբագիր Կատյա Ադլերի կարծիքով՝ ԵՄ-ում հակասություններն ավելի խորն են: Այժմ ոչ միայն եվրասկեպտիկները, այլեւ ԵՄ-ի ջատագովներն են ահազանգում խնդրի մասին: Միգրացիան տարածվում է առավելապես հարավային Եվրոպայում: Իտալիան եւ Հունաստանը բողոքում են, որ միգրանտների հոսքի դեմ իրենց միայնակ են թողել, մինչդեռ հյուսիսային երկրները մեղադրում են վերջիններին՝ իրենց սահմաններն ավելի լավ չվերահսկելու եւ միգրանտներին ավելի հարուստ Գերմանիա, Շվեդիա եւ Ավստրիա թողնելու մեջ:

Իտալիայի նոր կառավարությունը գլխավոր առաջնահերթություն է դարձրել համաեվրոպական միգրացիոն համաձայնագրի կնքումը: Դրա շնորհիվ Ազգայնականների լիգայի առաջնորդ Մատեո Սալվինին կարողացավ իշխանության գալ: Սակայն դա մեծ ընտրական խնդիր է ԵՄ-ի ամբողջ տարածքում: Հաջորդ ամիս ԵՄ-ի նախագահությունը ստանձնում է Ավստրիան, որի աջակողմյան կառավարությունը շատ խիստ դիրքորոշում ունի անօրինական միգրացիայի հարցում: Ավստրիայի հետ այս հարցում համակարծիք են Չեխիան, Սլովակիան, Հունգարիան եւ Լեհաստանը: Այս խումբը մերժել է ԵՄ-ի ծրագիրը, որով Հունաստանի եւ Իտալիայի ճամբարներից շուրջ 160.000 փախստականներ պետք է տեղափոխվեն: Այժմ մեծ է ուշադրություն Մերկելի ուղղությամբ, ում ներքին գործերի նախարարը սպառնում է սահմանին արգելափակել Գերմանիա մուտքն այն միգրանտների համար, որոնք ԵՄ այլ երկրի գրանցում ունեն: Առանց նրա օգնության Մերկելը կկորցնի խորհրդարանական մեծամասնությունը:

Մերկելն առաջարկում է, որ ԵՄ-ն բանակցություններ վարի այն երկրների հետ, որոնցից փախստականների է ընդունում: «Մենք չենք կարող դա անել առանց նրանց հետ համաձայնեցնելու: ԵՄ-Թուրքիա համաձայնությունը երկկողմանի էր: Ուստի անհրաժեշտ է խոսել այդ երկրների կարիքների մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ մեծ թվով փախստականների ընդունող երկրներին պետք է օգնել, սակայն միգրանտները չեն կարող ընտրել՝ որ երկրից ապաստան խնդրել:

Իտալիայի վարչապետն էլ ասել է, որ իր երկիրը կոնկրետ գործողություններ է ակնկալում: ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ երկրներին հորդորել է կենտրոնանալ ԵՄ-ի արտաքին սահմանի ուղղությամբ, հակառակ դեպքում «շարունակաբար քաոսի պես կփակվեն սահմանները» եւ հակամարտություններ կսկսվեն անդամ պետությունների միջեւ: Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութն էլ նշել է, որ ԵՄ-ն պետք է աշխատի նաեւ երկրորդային միգրացիայի՝ արդեն ԵՄ տարածք մտած միգրանտների հաջորդ քայլերի մշակման ուղղությամբ:

Քննարկումներ կլինեն «տարածաշրջանային բեռնաթափման պլատֆորմների» մասին Ավստրիայի եւ Դանիայի առաջարկի շուրջ, որով պետք է վերացվեն մարդկանց մաքսանենգությամբ զբաղվող խմբերը: Այդպիսով, ծովերը կբեռնաթափվեն միգրանտներով լի բազմաթիվ նավերից, եւ մաքսանենգությամբ զբաղվող խմբերն այլեւս չեն կարողանա օգտվել միգրանտների ճարահատյալ վիճակից: Սակայն դժվար կլինի աֆրիկյան երկրներում նման կենտրոններ բացել: Մյուս կողմից էլ՝ ՄԱԿ-ի գործակալությունների հետ սերտ համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի դրանք չվերածվեն մարդաշատ ու վտանգավոր ճամբարների: