Մալայզիայի իշխանությունները սառեցրել են նախկին վարչապետի կուսակցության հաշիվները
Մալայզիայի իշխանությունները 1 մլրդ դոլար պետական միջոցների յուրացման գործի քննության շրջանակներում սառեցրել են նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի կուսակցության հաշիվները:
AP-ի տվյալներով՝ նշվում է, որ մինչեւ նախորդ ամիսը ավելի քան 60 տարի իշխող կոալիցիան ղեկավարած «Միավորված մալայզիական ազգային կազմակերպություն» կուսակցությունը դրամական միջոցներ է ստացել 1MDB պետական ներդրումային հիմնադրամից:
Մայիսին՝ ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո, Մալայզիան վերսկսել էր այս գործի քննությունը: Ներկայիս վարչապետ Մահաթիհր Մոհամեդը խոստացել է վերադարձնել գումարը, որոնք ենթադրաբար դուրս են հանվել հիմնադրամից:
Գործով քննիչները հայտարարել են, որ անհատներին եւ կազմակերպություններին պատկանող մի շարք բանկային հաշիվներ սառեցվել են: Դրանց թվում է նաեւ նախկին վարչապետի կուսակցությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան