ԵՄ ղեկավարները համաձայնության են եկել փախստականների եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում
ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել փախստականների ընդունման ընդհանուր քաղաքականության շուրջ: Այս մասին հունիսի 29-ի առավոտյան Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է DW-ն:
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելն ընդգծել է, որ ԵՄ առաջնորդները «բեկումնային» համաձայնության են եկել ամբողջ գիշեր նիստ անցկացնելուց հետո:
Dpa գործակալության՝ դիվանագիտական շրջանակներում աղբյուրների համաձայն՝ ծովով տեղափոխվելուց հետո փրկված փախստականների ընդունման ճամբարներ կստեղծվեն Եվրամիության այն անդամ երկրներում, որոնք դրան կհամաձայնեն: Այս ճամբարներից միգրանտները նույնպես կբաշխվեն Եվրամիության այն երկրներով, որոնք պատրաստ են կամավոր կերպով ընդունել նրանց:
Բացի այդ, Եվրամիությունը մտադիր է փախստականների ճամբար ստեղծել հյուսիսաֆրիկյան երկրներից մեկում՝ Միջերկրական ծով տեղափոխվող մարդկանց հոսքը կրճատելու համար: Հստակ չէ, թե որ երկրներն են պատրաստ են փախստականներ ընդունել եւ ճամբարներ կառուցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան