Ֆրանսիացի մսագործները ոստիկաններին խնդրում են պաշտպանել իրենց բուսակերներից
Ֆրանսիայի մսագործների ֆեդերացիայի ղեկավար Ժան-Ֆրանսուա Գիարը բաց նամակ է հղել Ֆրանսիայի իշխանություններին՝ խնդրելով ոստիկաններին պաշտպանել իրենց բուսակերներից եւ նրանց կողմից «ֆիզիկական, բանավոր եւ բարոյական» հարձակումներից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
18 հազար ֆրանսիացի մսագործ օգնություն է խնդրում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմից: Նամակում նշվում է, որ ագրեսիվ բուսակերները ձգտում են ահաբեկել եւ ոչնչացնել մսի օգտագործման ֆրանսիական մշակույթի մի ամբողջ ճյուղ: Նրանք քարեր են նետում մսագործների խանութների վրա եւ պատուհանները ներկում են արյուն խորհրդանշող կարմիր լուծույթով, գրաֆիտիներ են նկարում եւ վանդալիզմի այլ ձեւեր են օգտագործում՝ իրենց փիլիսոփայությունը քարոզելու համար:
Բուսակերները ցանկանում է «պարտադրել իրենց կեսնաձեւն ու նույնիսկ իրենց գաղափարախոսությունը մարդկանց բացարձակ մեծամասնությանը»,- գրում է Գիարը: Սակայն,, ըստ 2016 թվականին նցկացված հարցմանը, Ֆրանսիայում բուսակերները բնակչության միայն մի փոքր մասն են կազմում. միս չի օգտագործում ֆրանսիացիների մոտ 3 տոկոսը:
Ֆրանսիացի բուսակեր ակտիվիստ Մարիամ-Սերժ Ժուղլետը ձերբակալվել է ընթացիկ տարավ մարտ ամսին Facebook-ում արված գրառման համար, որում նշվում էր, որ Տրեբ քաղաքում ահաբեկչական հարձակման ժամանակ սպանված մսագործ Քրիսթիան Մեդվեսի մահն արդարացի էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան