Մումբայում արգելվել են պլաստիկ իրերը
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում արգելվել են պլաստիկ իրերը՝ տոպրակները, բաժակները, շշերը, ձողիկներն ու այլ առարկաներ, որոնք մարդիկ սովոր են օգտագործել ամեն օր:
Ինչպես նշում է The Guardian-ը, նոր օրենքը խախտողներին տուգանք ու նույնիսկ ազատազրկում է սպառնում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ ամբողջ քաղաքում տեսուչներ են աշխատում, որոնք հետևում են բնակիչներին ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ կանխելով պլաստիկի օգտագործումը:
Նշվում է, որ օրենքն առաջին անգամ խախտելու դեպքում սպառնում է 5 հազար ռուփի տուգանք (մոտ 73 դոլար), իսկ կրկնակի խախտելու դեպքում գումարն աճում է մինչև 25 հազար ռուփի (մոտ 366 դոլար) ու նույնիսկ 3 ամիս ժամկետով ազատազրկում սպառնում:
«Սա շրջակա միջավայրի աղտոտման խնդրի հրաշալի լուծում է, սակայն նաև՝ հսկայական խնդիր մարդկանց համար: Այստեղ մարդիկ ամեն ինչ պահում են պլաստիկ տոպրակների մեջ», - պատմել է քաղաքի բնակիչ Կամլաշ Մոհան Չաուդհարին:
Տղամարդը նաև պատմել է, որ այժմ ինքը գործվածքից պայուսակ է պահում իր մոտ, իսկ տեղացի մսագործը, օրինակ, սկսել է փաթաթել միսը թերթերի մեջ, այլ ոչ թե դնել տոպրակների մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան