Շվեդական քաղաքի փողոցները «գրոհել» են ահռելի չափերի առնետները
Շվեդիայի Սունդսվալ քաղաքի բնակիչները գանգատվել են ահռելի չափերի առնետներից, որոնք, ըստ ականատեսների, հասնում են կատվի չափերի, այս մասին հաղորդում է lenta.ru-ն։
Տեղական իշխանությունները զգուշացրել են քաղաքի շրջաններից մեկի բնակիչներին առնետների վտանգավոր լինելու մասին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել փակ պահել տների դռները, իսկ դպրոցների աշակերտներին դուրս չթողնել շենքերից ընդմիջումների ժամանակ։
Բացի այդ՝ շվեդացիներին խորհուրդ են տվել ոչ մի դեպքում չկերակրել առնետներին։ Քաղաքում խստացվել է ուտելիքի մնացորդների աղբի հանդեպ վերահսկողությունը։
Դպրոցական տարիքի չհասած երեխաների ծնողներին հորդորվել է չկերակրել երեխաներին դրսում և խուսափել մաքուր օդին երեխային քնեցնելուց։
Իշխանությունները կարծում են, որ անսովոր մեծ առնետների նման «գրոհի» պատճառ է դարձել աղբի վերամշակման կենտրոնը, որը գտնվում է տեղափոխման փուլում։ Քանի որ կենտրոնի հին տարածքը դատարկ է մնացել՝ առնետները դուրս են նետվել քաղաքի փողոցներ՝ սնունդ փնտրելու։ Այժմ քաղաքի տարածքում տեղադրված է մոտ 50 թակարդ, սակայն դրանցից յուրաքանչյուրի մեջ կարող է տեղավորվել միայն երկու առնետ, այնպես որ տեղական ինքնակառավարման մարմինները փորձում են դիտարկել առնետների դեմ պայքարի այլ տարբերակներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան