1.85 դոլար. Վենեսուելայի նախագահը բարձրացրել է նվազագույն աշխատավարձի չափը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելացրել է երկրում նվազագույն աշխատավարձի չափը՝ այն հասցնելով 1.85 դոլարի համարժեք 5.196 մլն բոլիվարի:
Ինչպես նշում է gazeta.ru–ն, Վենսուելայի AVN ազգային լրատվական գործակալությանը հղումով, նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 103%-ով:
«Այսօրվանից աշխատողները կստանան նվազագույն եկամուտ՝ 5.196 մլն բոլիվարի չափով: Ընդհանուր աճը 103% է»,-հայտարարել է Մադուրոն:
Հայտնի է, որ վերջին անգամ Վենեսուելայի նախագահն աշխատավարձը բարձրացրել էր ապրիլին: Սակայն իշխանությունների ձեռնարկած քայլերն էական արդյունք չեն տալիս, քանի որ ազգային արժույթը հիպերարժեզրկում է: Միայն մայիս ամսին երկրում արժեզրկումը գերազանցել է 245000%-ը:
Վենեսուելան արդեն մի քանի տարի գտնվում է ծայրահեղ ճգնաժամի մեջ, ինչի հետևանքով երկրի ազգային արժույթն անընդհատ արժեզրկվում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան