Մակեդոնիայի խորհրդարանը քննարկում է երկրի անվան համաձայնագիրը
Մակեդոնիայի խորհրդարանը սկսել է երկրի անունը փոխելու Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնության քննարկումը:
Մակեդոնիայի ազգայնական քաղաքական գործիչները պահանջում են հրաժարվել համաձայնությունից:
Խորհրդարանի խոսնակ Տալատ Ջաֆերին ասել է, թե իր կարծիքով` օրենսդիրները կվավերացնեն համաձայնությունը, որի համաձայն` երկիրը հունիսի 23-ից սկսած կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»:
Համաձայնությունն ընդունելու համար անհրաժեշտ է քվեների պարզ մեծամասնությունը:
Խոհրրդարանի շենքի մոտ հավաքված ազգայնական օրենսդիրները պահանջում են վարչապետ Զորան Զաևի հրաժարականը և վանկարկում են նախագահ Գյորգե Իվանովի անունը:
Նախագահը խոստացել է վետո դնել համաձայնության վրա, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից:
Համաձայնությունը քննադատում են նաև հույն ազգայնականները: Մակեդոնիայի և Հունաստանի վեճը տևում է մոտ երեք տասնամյակ: Աթենքը Սկոպյեից պահանջում է փոխել երկրի անունը, քանի որ Հունաստանում կան «Մակեդոնիա» անվամբ երկրամաս:
Աթենքն այս 27 տարիների ընթացքում բազմիցս արգելափակել է Մակեդոնիայի և արևմտյան կառույցների ինտեգրման նախաձեռնությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան