Թրամփն իր նախորդներից «ավելի վատն է ու չար». Ռոհանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախորդներից «ավելի վատն է եւ չար»: Թեհրանում մի խումբ իրանցի լրագրողների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ բոլոր վարչակազմերը Իրանի թշնամիներն են, սակայն գործող նախագահն ավելի «դաժան է ու չար», քան իր նախորդները:
Ռոհանին նշել է, որ Իրանն այժմ «հոգեբանական պատերազմի» մեջ է: Քննադատելով լուրերի արտասահմանյան աղբյուրները, որոնք հիասթափություն են առաջացնում Իրանում եւ հասարակության կարծիքը մոլորության մեջ են գցում՝ Ռոհանին նշել է, որ բոլոր իրանցիները պետք է միավորվեն հակառակորդի հոգեբանական պատերազմի դեմ պայքարելում: Նա գտնում է, որ Իրանում ոսկու, ավտոմոբիլային եւ արժութային շուկաների անկայունության հիմքերը հոգեբանական պատերազմի մեջ են, այլ ոչ թե՝ իրական տնտեսական իրողությունների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է