Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել
Աշխարհ

Գաղտնիքներով պուրակ Բոստոնի կենտրոնում

Բոստոնի կենտրոնում գտնվող Հայկական մշակութային ժառանգության պուրակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պուրակի ճարտարապետ Դոնալդ Թելալյանի խոսքով՝ այն խորհրդանշում է հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ կիսված հայ ժողովուրդը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ժողովրդի երկու մասնիկներն անընդհատ փորձում են վերամիավորվել, ավելացնում է ճարտարապետը, ստեղծելով նոր ներդաշնակություններ: Յուրաքանչյուր տարի արձանի երկու մասնիկները վերամիավորվում են նորովի:

2012-ին բացված հայկական պուրակը կառուցվեց այն բանից հետո, երբ Բոստոնի հիմնական ավտոմայրուղին տեղափոխվեց քաղաքի տակը փորված թունել: Ազատված տարածքը որոշվեց կանաչապատել, դրա մի մասն էլ փոխանցվեց հայ համայնքին՝ պուրակ հիմնելու նպատակով:

«Մեզ անհրաժեշտ էր գծագրել պուրակ, որով կհարգվեր Հայոց ցեղասպանության եւ բոլոր մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը, սակայն, որի սիմվոլիզմը հասկանալի կլիներ բոլոր մյուսներին: Չէ՞ որ բոլորիս նախնիներն Ամերիկա էին ժամանել որպես ներգաղթյալ»:

Արձանից արցունքների նման թափվող ջուրը, որն այնուհետեւ վերամիավորվում է լաբիրինթոսի կենտրոնում, խորհրդանշում է կյանքի շարունակական ընթացքը: Ինչ վերաբերում է լաբիրինթոսին, ապա այն իր գաղտնիքներից մեկն է: «Որպեսզի պուրակն իսկապես սիրեն երեխաները, այն ծառերի, մարգագետինների ու նստարանների հետ միասին պետք է գաղտնիքներ պարունակի», - նշում է ճարտարապետը:

Պուրակի մասին պատմելիս՝ Դոնալդ Թելալյանն անընդհատ զրույցի թեման տանում է դեպի Հայաստան: Պատմական հայրենիք, որտեղ տիկնոջ հետ միասին եղել է արդեն երեք անգամ: Վերջին այցի ընթացքում որոշել էին Հայաստան տանել ութ թոռներից չորսին: Անհանգստանում էին, որ պատմական հայրենիքը կարող է երիտասարդներին դուր չգալ: Ուրախ էին, որ սխալվեցին.

«Նրանք սիրահարվեցին Հայաստանին, պարզապես սիրահարվեցին: Չնայած տնտեսական դժվարություններին, Երեւանը կարծես փոքրիկ Փարիզ լինի. կարող ես ուշ երեկոյան դուրս գալ եւ վայելել շատրվանները, երաժշտությունը, զբոսնել մյուս ընտանիքների հետ: Եւ ահա հիմա մեր դստեր չորս երեխաները պահանջում են մեզանից իրենց նույնպես Հայաստան տանել: Այնպես որ, հաջորդ տարի կրկին ենք մեկնելու»:

Մեր հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մի օր իր արձանը կրկին վերամիավորվի իր սկզբնական տեսքով, Դոնալդ Թելալյանը բացասաբար է պատասխանում՝ չէ որ այն խորհրդանշում է հայրենիքը լքած ժողովուրդների բոլոր սերունդները:

«Ի վերջո, համաձայնեք, վերամիավորման նոր տարբերակները նույնպես շատ գեղեցիկ են»: