Ամերիկացի սենատորն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ
ԱՄՆ Միսիսիպի նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ռոջեր Ուիքերն օրինագիծ է ներկայացրել Կոնգրես՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել մի շարք երկրների նկատմամբ, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի։ Այս մասին գրում է T24 կայքը։
Սենատորը նշել է, որ Թուրքիայում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում պարբերաբար խախտվում են մարդկանց կրոնական ազատություններն ու իրավունքները, և կոչ է արել պատժամիջոցներ սահմանել։
Սենատորը հիշեցրել է Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ու նրա դատավարության մասին։ Նշենք, որ Բրանսոնը Թուրքիայում մեղադրվում է միգրացիոն օրենսդրության խախտման և ահաբեկչամետ քարոզչության համար, նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում։
Հայտնի է, որ մասնավորապես Թուրքիայի մասով Ուիքերն առաջարկել է որոշ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ ու սահմանափակել թուրք պաշտոնյաների՝ ԱՄՆ մուտքի իրավունքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է