Ինդոնեզիայում օրանգուտանը պայքարի է բռնվել էքսկավատորի հետ՝ փորձելով խոչընդոտել անտառահատմանը (տեսանյութ)
Ինդոնեզիայում օրանգուտանը հարձակվել է էքսկավատորի վրա՝ փորձելով խանգարել նրան հատել անտառը: Արտասովոր պայքարի տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Caters Clips ալիքում:
Ինչպես Facebook-ում նշել է կենդանիների փրկությամբ զբաղվող International Animal Rescue (IAR) կազմակերպությունը, տեսանյութը նկարահանվել է 2013 թվականին, սակայն այն որոշել են հրապարակել օրերս:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է օրանգուտանը փորձում բռնել էքսկավատորի շերեփը, սակայն մեքենավարը բարձրացնում է այն, և կապիկը կորցնում է հավասարակշռությունն ու ընկնում:
Դրանից հետո զայրացած օրանգուտանը գնացել է մեքենավարի խցի մոտ, սակայն IAR-ի ակտիվիստները կանգնեցրել են նրան՝ քնաբեր կրակելով նրա վրա և տեղափոխելով անվտանգ վայր:
IAR-ում նշել են, որ նման միջադեպեր ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում Ինդոնեզիայում: Անվերահսկելի անտառահատումները ստիպում են կենդանիներին լքել անտառները, ինչի հետևանքով նրանք կոնֆլիկտներ են ունենում մարդկանց հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է