Հրաձգություն Հելսինկիի կենտրոնում
Հելսինկիի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում կրակահերթեր է արձակել զինված մարդու պատճառով, նշված է երեքշաբթի առավոտյան հրապարակված իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոստիկանությունը տեղեկություն է ստացել մարդու մասին, որը փողոց է դուրս եկել ատրճանակով զինված: Ոստիկանները նրա հետ զրույց են ունեցել: Սակայն առավոտյան ժամը 6-ին իրադրությունը սրվել է, եւ ոստիկանությունը հրազեն է կիրառել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Mannerheimintie եւ Korppaanmäentie փողոցների խաչմերուկում, հայտնում է Helsingin Sanomat պարբերականը՝ իրադարձությունների վայրից լուսանկարներ հրապարակելով:
Ոստիկանության կողմից հրազեն կիրառելու գործը քննության է ուղարկվել գլխավոր դատախազություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է