Ինչ անակնկալ է մատուցել Սինգապուրի վարչապետը Թրամփին ծննդյան տոնի առթիվ (լուսանկար)
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է նախապես շնորհավորել երկիր այցելած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ծննդյան տոնի առթիվ, և հատապտուղներով տորթ է նվիրել նրան։
«Ծննդյան տոն ենք նշում, մի փոքր վաղ», - գրել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանն իր թվիթերյան էջում՝ հրապարակելով Թրամփի հետ համատեղ ընթրիքից տորթի մատուցման պահի լուսանկարը։
Լուսանկարում Թրամփը ժպտում է՝ նայելով տորթին, իսկ նրա կողքին նստած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին ծափահարում են։
Դոնալդ Թրամփը 72 տարեկան կդառնա հունիսի 14-ին։
Հունիսի 12-ին Սինգապուրում կկայանա ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների պատմական հանդիպումը։
Celebrating birthday, a bit early. pic.twitter.com/laVLNs7J2j
— Vivian Balakrishnan (@VivianBala) 11 июня 2018 г.


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է