G7-ի անդամները որոշել են Ռուսաստանի գործողություններին արագ արձագանքման խումբ ստեղծել
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են Ռուսաստանի գործողություններին արագ արձագանքման խումբ ստեղծել: Ինչպես գրում է The Guardian-ը, կառույցը կընդգրկի լայն շրջանակ՝ կիբեռհարձակումներից մինչև թունավորումներ:
Խմբի ստեղծման նախաձեռնող է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որն անհամաձայնություն է հայտնել G8 ձևաչափին վերադառնալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, որով նախատեսվում է գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությունը: Մեյի պնդմամբ՝ Մոսկվայի վերաբերյալ իր դիրքորոշումը «Ռուսաստանի հետ գործ ունենալն է, սակայն նաև զգուշանալը»:
Նախաձեռնության նպատակներից մեկը «գործընկեր երկրների քաղաքականության ըմբռնման բարելավումն է՝ սպառնալիքներին պատասխան միջոցների ձեռնարկման համար»: Դրա համար առաջարկվում է ընդլայնել պոտենցիալ սպառնալիքների և դրանց դեմ պայքարի մեթոդների մասին տեղեկատվության փոխանակման ծավալները:
«Մենք դառնում ենք կազմակերպված, և… մենք ձեռնարկում ենք համակարգված գործողություններ նրանց դեմ, ովքեր ձգտում են խախտել միջազգային համակարգի կանոնները»,- ասել է նա:
«Մեծ ութնյակ»-ը, որն իրենից ներկայացնում է տնտեսապես զարգացած պետությունների միություն, հիմնվել է 1998թ.: Սակայն 2014թ. Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հետևանքով, ՌԴ-ն հեռացվել է միությունից, ինչի հետևանքով G8-ը դարձել է G7: Այժմ դրան անդամակցում են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է