Բրազիլիայի բանտարկված նախկին նախագահը ցանկանում է նորից առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը դատապարտված է կոռուպցիայի մեղադրանքով, մտադիր է օգոստոսի 15-ին իր թեկնածությունը գրանցել աշնանն անցկացվող առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնել է Պիաուի նահանգապետ Վելինգտոն Դիասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կուրիտիբա քաղաքի բանտում Դիասը այցելել է Լուլային:
«Դա ձեւական գրանցում չի լինի, որովհետեւ մենք կարծում ենք, որ Լուլան, հիմնվելով հանրապետության օրենքի եւ Սահմանադրության վրա, պահպանել է իր քաղաքական իրավունքները եւ կարող է ընտրվել», —Դիասի խոսքը ներկայացրել է Globovision հեռուստաալիքը:
Ապրիլին նախկին նախագահին տեղափոխել էին Կուրիտիբա քաղաք, որտեղ կոռուպցիայի գործով հրապարակված դատավճռով նա կրում է իր պատիժը: Հունվարին նա դատապարտվել էր 12 տարվա եւ մեկ ամսվա ազատազրկման: Ըստ օրենքի՝ բանտարկյալը չի կարող թեկնածու լինել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է