Ավստրիայում իշխանությունները փակել են 7 մզկիթ և կարող են արտաքսել մի շարք մահմեդական հոգևորականների
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի տարածքում արդեն փակվել է 7 մզկիթ, իսկ մոտ ապագայում Ավստրիայից կարող են արտաքսվել մի շարք մահմեդական հոգևորականներ, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Ավստրիայում մզկիթների հետ կապված հատուկ հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ տեղական Falter պարբերականի էջերում հայտնվել էին երկրում գործող թուրքական մզկիթներից մեկում արված լուսանկարները․ դրանցում երևում էին զինվորական հագուստով երեխաներ, որոնք Դարդանելի ճակատամարտի մասին պատմող բեմադրությունում զոհվող զինվորների դերն էին ստանձնել։
Դրանից հետո Կուրցը հայտարարել էր, որ նման պատկերները չպետք է տեղ գտնեն ավստրիական իրականության մեջ, և հրահանգել էր հետաքննություն սկսել մզկիթների գործունեության վերաբերյալ։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ավստրիայի վարչապետը հայտնել է, որ հետաքննության մեկնարկից ի վեր երկրում արդեն փակվել է 7 մզկիթ, իսկ «օտար երկրներից աշխատավարձ ստացող» մի շարք հոգևորականներ կարտաքսվեն Ավստրիայից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է