Իտալիայում լեռներից «թափվող» սողանքը կանգ է առել 420-ամյա եկեղեցու առաջ (տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ արված իտալա-շվեյցարական սահմանի մոտ՝ Սանտուարիո դի Գալիվաջիո բնակավայրում: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է սողանքը լեռներից արագընթաց ներքև շարժվում ու անսպասելիորեն կանգ առնում 420 տարվա եկեղեցու առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ սողանքը տեղի է ունեցել առատ տեղումներից հետո: Հայտնի է, որ սողանքի ժամանակ 7.500 խմ քար ու հող է թափվել, սակայն, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել:
«Որպես հավատացյալ՝ կարող եմ ասել, որ Աստծո ողորմած ձեռքը միջամտեց՝ հակառակ դեպքում այս ամենը կարող էր ողբերգական ավարտ ունենալ»,-ասել է եկեղեցու քահանա Անդրեա Կաելին:
Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ 1492թ. երկու երիտասարդ աղջկա, իրենց իսկ պնդմամբ, տեսիլքով երևացել էր Սուրբ Մարիամ Աստվածածինը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է