Քաթարը դիտարկում է ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունը
Քաթարը կցանկանար անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որի հետ այժմ արդյունավետ համագործակցում է: Այդ մասին երկրի պաշտպանության նախարարության ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Քաթարի փոխվարչապետ, պաշտպանության հարցերով պետնախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ-Աթըյյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քաթարն արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այդ համագործակցությունը զարգանում է օր օրի և կարող է հանգեցնել Քաթարի տարածքում որևէ ստորաբաժանման կամ ՆԱՏՕ-ի մասնագիտացված կենտրոնի տեղակայման: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ մենք դաշինքի հիմնական գործընկերն ենք դրանից դուրս, ՆԱՏՕ-ի լիարժեք անդամակցությանը հասնելու հավակնություններ կան դաշինքի գործընկերության ընդլայնման դեպքում»,- նշել է ալ-Աթըյյան:
Նրա խոսքով՝ դաշինքը կարող էր օգնել Քաթարին պայքարել ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ, նաև՝ կարող էր դառնալ տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է