Ինչ է պայմանավորվել Չավուշօղլին ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո մանրամասներ է հայտնել Սիրիայի Մանբիջի եւ F-35 կործանիչների գնման մասին։
Թուրքական Haber7–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ քննարկման կարեւոր թեմաներից է եղել Սիրիայի Մանբիջի հարցը։ Չավուշօղլուն պնդել է, թե ամերիկյան կողմը հաստատել է Մանբիջում համատեղ իրականացվելիք քայլերի ճանապարհային քարտեզը։ «Մեր նպատակն է, որ Մանբիջից հեռացնենք «ահաբեկչական» տարրերին։ Տեղական ինքակառավարման մարմինների ստեղծման հարցում համագործակցելու ենք ԱՄՆ–ի հետ։ Մանբիջցիները վերադառնալու են իրենց տները, իսկ թուրք–ամերիկյան զորքերը ապահովելու են անվտանգությունը»,–ասել է Չավուշօղլուն։
Անդրադառնալով F-35 կործանիչների գնմանը խոչընդոտող կոնգրեսականներին, Չավուշօղլուն հայտարարել է, թե չի ընդունում սպառնալիքի լեզուն եւ նախատեսվածի պես F-35–ների հանձնումը տեղի է ունենալու հունիսի 21–ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է