Ղրղզստանի նախկին ղեկավարները կարող են մեղադրյալների աթոռին հայտնվել
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հունիսի 6-10-ը պետական այցով Չինաստան կմեկնի, որտեղ հանդիպում կունենա Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի հետ: Բանակցությունների ընթացքում Ղրղզստանի նախագահը պետք է քննարկի Ղրղզստանի պաշտոնատար անձանց նկատմամբ բոլորովին վերջերս հարուցված կոռուպցիայի առնչությամբ քրեական գործերում ներգրավված համատեղ նախագծերի իրականացման հարցը, գրում է «Независимая Газета»-ն:
Փորձագետների կարծիքով՝ չինական կողմին նախևառաջ անհանգստացնում է այդ նախագծերին մասնակցող չինական ընկերությունների և անկասկած՝ հենց պետության հեղինակությունը:
Կոռուպցիոն սկանդալներին, ըստ երևույթին, ներգրավված է Ղրղզստանի ամբողջ նախկին ղեկավարությունը: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատասխանատվության կանչել խանգարում է միայն Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիությունը:
Տվյալների համաձայն՝ պատգամավորները փնտրում են ամենահարմար տարբերակը Սահմանադրության այդ կետը փոխելու համար:
Այսօրվա դրությամբ, կոռուպցիայի մեղադրանքներ են պաշտոնապես առաջադրվել նախկին վարչապետ Սափար Իսակովին, Բիշքեքի քաղաքապետ Կուբանիչբեկ Կուլմատովին և այլ պաշտոնատար անձանց:
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ Իսակովը 2013 թվականին, լինելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, «Բիշքեքի ՋԷԿ-ի արդիականացում» նախագծի իրականացման ժամանակ օգտագործել է իր քաղաքական դիրքը և առաջ է տարել օտարերկրյա ընկերության շահերը, ինչի հետևանքով առանձնակի խոշոր չափերի վնաս է հասցվել պետության և հասարակության շահերին:
Կայքը հիշեցնում է, որ 2017 թվականի հունվարին շահագործման հանձնված Բիշքեքի ՋԵԿ-ը, որի արդիականացման նախագիծն իրականացնում էր չինական TBEA ընկերությունը և որի համար 386 միլիոն դոլարի վարկ էր հատկացրել չինական «Էքսիմբանկ»-ը, արդեն հունվարին վթարի է ենթարկվել՝ քաղաքի բնակիչներին մեկ շաբաթով առանց ջերմամատակարարման և էլեկտրաէներգիայի թողնելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է