Նախկին մարմնավաճառն Էլիզաբեթ 2-րդի կողմից արժանացել է Տիկնոջ կոչման
Նոր Զելանդիայի բնակչուհի Քեթրին Հիլին, որը ժամանակին մարմնավաճառ է աշխատել Վելինգտոնի հասարակաց տներից մեկում, Տիկնոջ կոչման է արժանացել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից՝ սեքս ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում մատուցած ծառայությունների համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, կինն արդեն տևական ժամանակ չի զբաղվում մարմնավաճառությամբ: Փոխարենը՝ նա հիմնել է կազմակերպություն, որը պաշտպանում է սեքս ոլորտի աշխատակիցների իրավունքները: Բացի այդ, կինը համագործակցել է նորզելանդացի խորհրդարանականների հետ ու մշակել օրինագիծ, որն ապաքրեականացնում է այդ աշխատանքն ու պաշտպանում կանանց իրավունքները:
«Պարզապես անհավատալի է: Այժմ մենք կարող ենք հավասարի պես մի սեղանի շուրջ նստել իրավապահների հետ ու քննարկել՝ ինչպես կարելի է ավելի անվտանգ դարձնել սեքս ոլորտի աշխատակիցների գործունեությունն ու թույլ տալ կանանց ահազանգել սեռական բռնության կիրառման դեպքում»,-նշել է Հիլին:
Ինչ վերաբերում է թագուհու կողմից «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի արժանանալուն, ապա Հիլին նշել է, որ չէր էլ կարող երազել այդ մասին:
Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է, որ սեքս ոլորտի աշխատողներն ընկալվեն որպես հասարակության նորմալ անդամ ու պատշաճ վերաբերմունքի արժանանան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է