Մեքսիկական նահանգում մասնատվել ու սպանվել է ավելի քան 60 մարդ
Վերջին օրերին բռնության ալիք է սկսվել մեքսիկական Գուանախուատո նահանգում, երկուշաբթիից սկսած նահանգի տարբեր համայնքներում սպանվել է առնվազն 62 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Periodico Correo-ն հայտնում է, որ ամենաաղմկահարույցը ուրբաթ Սալամանկա քաղաքի փողոցում 11 սպանվածների հայտնաբերումն էր։ Նրանցից ութի մարմինները մասնատված էին ու փաթեթավորված սեւ պլաստիկ փաթեթների մեջ։
Նաեւ առանձնացնում են տասը մարդու սպանությունը Սելայա քաղաքում, որտեղ հինգ զոհերին, այդ թվում ռեստորանի տիրոջը սպանել են ռեստորանում ճաշելու պահին։ Չորսին էլ սպանել են Իրապուատո քաղաքում լույս հինգշաբթի գիշերը։
Մի շարք դեպքերում մարդասպանները իրենց զոհերի մարմինների կողքին են թողել այսպես կոչված «նարկոուղերձներ» ՝ իրենց մրցակիցների հասցեին սպառնալիքներով։
Գունախուատո նահանգում ընթանում է մի քանի թմրակարտելների վեճ՝ տարածքի հանդեպ հսկողության համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան