Վիգեն Սարգսյան. «Հայաստանում հեղափոխություն չի եղել»
«Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
«Երկրին ժողովրդին, հայրենիքին կարելի է ծառայել ամենատարբեր ձևերով, և, իմ խորին համոզմամբ, մասնագիտական աշխատանքը՝ հենված գիտելիքի վրա, փորձի վրա, միշտ անհրաժեշտ է, դա լինի հասարակական ոլորտում, քաղաքական ոլորտում, մանկավարժական աշխատանքի տեսքով բազմաթիվ ձևեր կան և խոստանում եմ ձեզ, որ իմ ծառայությունը լինելու է բազմազան, բազմատեսակ», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում։ Կարծում եմ, որ մի փոքր ժամանակ կհատկացնեմ նաև մանկավարժական գործունեությունս վերականգնելուն, որովհետև վերջին յոթ տարին ի վիճակի չեմ եղել համատեղել դա ծանրաբեռնվածության պատճառով հիմնական աշխատանքիս հետ, մի փոքր ավելի ժամանակ կհատկացնեմ իմ ընտանիքին, որը դրա կարիքը կարծում եմ ունի, կկարողանամ պլանավորել լիարժեք արձակուրդ, որովհետև վերջին 23 տարին լիարժեք արձակուրդ չեմ ունեցել, գիրք կկարդամ, ընկերներիս հետ կհանդիպեմ, որը նույնպես օգտակար է»։
Նախարարի պաշտոնակատարը նշեց՝ իր համար պետական կառավարումը որ թե հոբի է, այլ մասնագիտություն, հետևաբար ինչով էլ զբաղվի, կապ է ունենալու քաղաքական, հասարակական կյանքի հետ։
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ տեղի ունեցածը հեղափոխություն չի համարում։
«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, որովհետև հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն՝ խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչին», - ասաց Սարգսյանը։


















































Խոսվել է «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերից
Վիգեն Սարգսյանը՝ «Ելք»-ին. Փառք եմ տալիս Աստծուն, որ այդպիսի մտածելակերպով դուք փոքրամասնություն եք (Տեսանյութ)
Երբ նախարարը պետական մտածողություն ունի
Փոփոխություններ դեռ կլինեն․ Վիգեն Սարգսյան
Վիգեն Սարգսյանի ուղերձի հասցեատերը եւ պատվիրատուն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը