Խոսվել է «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերից
Հոկտեմբերի 28-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի Հանրապետության պաշտանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ: Վիգեն Սարգսյանը անդրադարձել է զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացած «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ բոլոր փոփոխություններն ունեն մեկ վերջնական նպատակ. ամրապնդել մեր պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը:
Վերջում ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
ԱՀ ՊՆ


















































Վիգեն Սարգսյան. «Հայաստանում հեղափոխություն չի եղել»
Վիգեն Սարգսյանը՝ «Ելք»-ին. Փառք եմ տալիս Աստծուն, որ այդպիսի մտածելակերպով դուք փոքրամասնություն եք (Տեսանյութ)
Երբ նախարարը պետական մտածողություն ունի
Փոփոխություններ դեռ կլինեն․ Վիգեն Սարգսյան
Վիգեն Սարգսյանի ուղերձի հասցեատերը եւ պատվիրատուն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը