Հարավային Կորեայի Նախագահը հանդիպել է Կիմ Չեն Ընի քրոջ հետ
ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, Փհենյանում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը, փոխանցում է «Գազետա»-ն:
Կիմ Յո Չժոնն ընտանիքի անդամներից առաջինն է, ով 1950-1953 թվականներին Կորեական պատերազմից հետո այցելել է Հարավային Կորեա: Նա ժամանել է Հյուսիսային Կորեայի պատվիրակության կազմում՝ Խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար:
Հաղորդվում է, որ Կիմ Յո Չժոնը «լայն ժպտացել է», երբ նրան ողջունել են Հարավային Կորեայի պաշտոնյաները: Բացման արարողության ժամանակ Քիմ Չեն Ընի քույրը սեղմել է Հարավային Կորեայի նախագահի ձեռքը:
Վերլուծաբանները կարծում են, որ Կիմ Յո Չժոնին Օլիմպիական խաղերին ուղարկելու որոշումը թելադրված է ԿԺԴՀ-ի՝ դիվանագիտական ավելի մեծ բացության հասնելու, ինչպես նաեւ, ի վերջո, ԱՄՆ-ի հետ երկխոսություն հաստատելու ցանկությամբ:


















































Կիմ Չեն Ընը զորամաս է այցելել ռուսական Lada Priora մեքենայով
Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է