Տիգրան Արզաքանցյանը՝ ռուսական կառավարման ներքո գտնվող Մերգելյան ինստիտուտի տնօրեն
«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք՝ 2002 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, իրականացվեց «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը։ Հայաստանը Ռուսաստանին փոխանցեց հինգ ռազմավարական օբյեկտ, այդ թվում՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։
Այսպիսով, Մերգելյան ինստիտուտի՝ գործարքով փոխանցված գույքը դարձավ Ռուսաստանի պետական սեփականություն։
Հետագայում ինստիտուտի կառավարումը տարբեր ժամանակահատվածներում հանձնվել է ռուսական «Սիտրոնիքս» ընկերությանը։ Ռոբերտ Քոչարյանը 2009 թվականին ընտրվել է ռուսական ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականի հունիսը՝ շուրջ 12 տարի։
2026 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ «Սիտրոնիքս»-ը կրկին ստանձնել է Մերգելյան ինստիտուտի և «Մարս» գործարանի կառավարումը։


















































Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Արհեստական բանականության օրեր Հայաստանում