Կասեցվել է Ծիրան մարկետ ընկերության հացի արտադրամասի գործունեությունը (ֆոտոշարք)
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ծիրան մարկետ» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Շինարարների 12 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրամասն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ կտային խուսափել սննդամթերքի աղտոտումից,
- հատակների, առաստաղների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- արտադրական շինությունների դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզում
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը