Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան հաստատել է ռուսական օդանավակայանին հասցված հարվածի փաստը Կասեցվել է Ծիրան մարկետ ընկերության հացի արտադրամասի գործունեությունը (ֆոտոշարք) Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում 3201 քաղաքացի ավտոմեքենայի առուվաճառքն ու նվիրատվությունը կատարել է առցանց եղանակով. ՆԳՆ (տեսանյութ) Խոսքը անընդհատ բարձունքում լինելու և չնահանջելու մասին է Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ Անհավանական ճամփորդություն դեպի հրաշքների աշխարհ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից Քաու Մայլին վնասել է կոճը՝ ընկնելով գորշուկի փորած բույնի մեջ Նա նայեց ինձ կրակոտ աչքերով. երբեք չեմ մոռանա այդ հայացքը Հնդկահավերը կդառնան Տեխասի համալսարանի Գոհաբանության օրվա ավանդույթի մի մասը

Ուկրաինան հաստատել է ռուսական օդանավակայանին հասցված հարվածի փաստըԿասեցվել է Ծիրան մարկետ ընկերության հացի արտադրամասի գործունեությունը (ֆոտոշարք)Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքովՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում3201 քաղաքացի ավտոմեքենայի առուվաճառքն ու նվիրատվությունը կատարել է առցանց եղանակով. ՆԳՆ (տեսանյութ)Խոսքը անընդհատ բարձունքում լինելու և չնահանջելու մասին էՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄԱնհավանական ճամփորդություն դեպի հրաշքների աշխարհԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ ԻրանիցՔաու Մայլին վնասել է կոճը՝ ընկնելով գորշուկի փորած բույնի մեջՆա նայեց ինձ կրակոտ աչքերով. երբեք չեմ մոռանա այդ հայացքըՀնդկահավերը կդառնան Տեխասի համալսարանի Գոհաբանության օրվա ավանդույթի մի մասըԱնօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր են փոխանցվել ազատազրկված անձանց (տեսանյութ)Եվրահանձնաժողովը որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացնումԱպրանքատեսակների արտադրության մակարդակը ՀայաստանումՔաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրենՊետությանը պատճառվել է շուրջ 445.4 միլիոն դրամի վնասԱյվազովսկու Վենետիկը գիշերը կտավը Լոնդոնում վաճառվել է 1,3 մլն եվրոյովՌուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետային սահմանափակում չկաՉի բացառվում ռուսական միջուկային զենքի դուրսբերումը ԲելառուսիցԱմերիկացի բանակցողները հրաժարվել են Ռուսաստանի հետ համատեղ գործարար նախագծերիցԵվրոպական ուսանողական միության խորհրդի նիստ պոլիտեխնիկական համալսարանում Մաքսային կարգավորումներ և արտաքին կապերԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱշխարհի ամենաոճային տղամարդըՀրդեհ Դարպաս բնակավայրումԳյուղի դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռшկան բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբՀայաստանը խորացնում է կապերը SpaceX-ի հետԳերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերելՇոկոլադ` նիհարելու համարՍպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համարՍոչիում օտարերկրյա գործակալներին արգելել են պարաշյուտով թռչելԷներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներՀՀ տարածքում ընկերությունը շրջանառության մեջ է դրել նիկոտին պարունակող արտադրանքներ, որոնք չեն ունեցել սերտիֆիկատ. ՇՎՏՄԵվրաքվե նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. մրցանակինԿԲ-ն հանրային քննարկման է դրել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագիծըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումԸնտանեկան բռնության ենթարկված անձանց համար կգործի անվճար և շուրջօրյա թեժ գիծՀամաշխարհային բջջային կոնգրես 2027. հայտերի ընդունումԱռատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՍաուդյան ակումբը հաղթանակ է տարել 2։1 հաշվովԴիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերըՊուտինը գիտի, որ իր իշխանության վերջը գալու է. Բորիս ՋոնսոնԱյսօր նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրըՀունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՇվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավարին հայտարարել են անցանկալի անձԻրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվարՇիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին Արթիկում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ)Հայաստանի Հանրապետության կառավարությունն արժանացել է Հանրային կառավարման 2026 թվականի մրցանակաբաշխության հատուկ ճանաչման
Ավտո

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում

E-Auto ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը տարածաշրջանում՝ դառնալով HONGQI ավտոմեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը նաև Վրաստանում։ Թբիլիսիում բացվել է բրենդի պաշտոնական ցուցասրահը՝ ազդարարելով ընկերության տարածաշրջանային էքսպանսիայի նոր փուլը։

Այս ընդլայնման հիմքում Հայաստանում հաջողությամբ ներդրված բիզնես մոդելն է, որն առաջնահերթություն է տալիս հաճախորդի վստահությանը, բարձրակարգ սպասարկմանն ու երկարաժամկետ հարաբերություններին՝ ավտոմեքենայի ընտրությունից մինչև հետագա շահագործման ամբողջ ընթացքը։ 2025 թվականին E-auto-ն Հայաստան է ներմուծել շուրջ 800 էլեկտրական մեքենա՝ ինչը կազմել է պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը։ 2026-ին ընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը:

«E‑Auto-ն առաջին հայաստանյան ավտոդիստրիբյուտորն է, որը Վրաստանում բացում է պաշտոնական ցուցասրահ։ Հայաստանում մեզ հաջողվել է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որի կենտրոնում վարորդն է՝ մեր հաճախորդը, նրա վստահությունն ու հարմարավետությունը։ Մենք համոզված ենք, որ ավտոմեքենա գնելու որոշումը նաև վստահության հարց է, և այդ վստահությունը պետք է արդարացնել ամեն օր», - նշում է E-Auto-ի համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

«Այսօր հատկապես հպարտ ենք, որ Հայաստանում ձևավորված և հաջողությամբ կիրառված մեր մոտեցումը գնահատվել է միջազգային գործընկերոջ կողմից և դարձել տարածաշրջանային ընդլայնման հիմք։ Մենք ցանկանում ենք ապացուցել, որ հայկական բիզնեսը կարող է ոչ միայն հաջողության հասնել սեփական երկրում, այլև մրցունակ լինել տարածաշրջանում, սահմանել նոր չափանիշներ և արժանանալ այլ երկրների հաճախորդների վստահությանը։ Վրաստանը մեզ համար այդ ճանապարհի կարևոր քայլն է», - հավելում է ընկերության համահիմնադիրը։

HONGQI-ի պաշտոնական ցուցասրահը Վրաստանում գործում է Թբիլիսիի Շեշելիձեի փողոց 10 հասցեում։

«E-Auto-ի հետ մեր համագործակցությունը հիմնված է տարիների ընթացքում ձևավորված վստահության, ընդհանուր արժեքների և հաճախորդի շահերը առաջնային համարելու սկզբունքի վրա։ Միասին մենք մշակել ենք հաջողված մոտեցում, որը համատեղում է շուկայի խորքային իմացությունը, մասնագիտական սպասարկումն ու հաճախորդներին տրամադրվող երկարաժամկետ աջակցությունը։ Համոզված եմ, որ այս փորձը ամուր հիմք կդառնա նաև Վրաստանում HONGQI-ի հաջողության համար», - ասել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Ընկերության ընդլայնումը նոր առավելություններ է ստեղծում նաև երկու երկրների վարորդների համար։ Հայաստանում E-Auto-ից HONGQI ավտոմեքենա ձեռք բերած հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու պաշտոնական երաշխիքային սպասարկումից նաև Վրաստանում, և հակառակը՝ Վրաստանում ձեռք բերված ավտոմեքենաները կսպասարկվեն նաև Հայաստանում։ Այս մոտեցումը ոչ միայն բարձրացնում է ճանապարհորդությունների հարմարավետությունն, այլև արտահայտում է ընկերության հոգատարությունն իր հաճախորդների նկատմամբ՝ ապահովելով վստահելի սպասարկում նաև երկրի սահմաններից դուրս։

Հավելենք, որ սույն թվականի օգոստոսին E-Auto ընկերությունը, շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելով, Երևանում բացել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով։ Կենտրոնը ներառում է ֆլագմանային ցուցասրահ, տեխնիկական սպասարկման կենտրոն և ավտոմեքենաների ներկման մասնագիտացված կայան։

Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։