Ապրանքատեսակների արտադրության մակարդակը Հայաստանում
2025թ. ընթացքում Հայաստանում ավելացել է մսի արտադրությունը՝ հասնելով 96.4 հազար տոննայի. մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 10.8 տոկոսով։ Միաժամանակ զգալիորեն ավելացել է ծխախոտային արտադրանքի և էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ կոնյակի ու խաղողի գինու արտադրությունը շարունակել է նվազել։
- Մսի արտադրությունն աճել է 10.8%-ով՝ 86.9 հազար տոննայից հասնելով 96.4 հազար տոննայի։
- Ծխախոտային արտադրանքի արտադրությունն աճել է 35%-ով՝ 42.2 մլրդ հատից հասնելով 56.9 մլրդ հատի։
- Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.6%-ով՝ կազմելով 10.01 մլրդ կՎտ/ժ՝ նախորդ տարվա 9.39 մլրդ կՎտ/ժ-ի դիմաց։
- Կաթի վերամշակված հեղուկ արտադրանքի արտադրությունն աճել է 35.1%-ով՝ 9.8 հազար տոննայից հասնելով 13.2 հազար տոննայի։
- Պանրի արտադրությունն աճել է 3.1%-ով՝ հասնելով 26.5 հազար տոննայի։
- Գարեջրի արտադրությունն աճել է 9.7%-ով՝ հասնելով 32.3 մլն լիտրի։
Միևնույն ժամանակ, ալկոհոլային խմիչքների արտադրության որոշ ուղղություններում անկում է արձանագրվել։
- Կոնյակի արտադրությունը նվազել է 26.3%-ով՝ 19.9 մլն լիտրից հասնելով 14.7 մլն լիտրի՝ հաշվարկված 100% սպիրտի ծավալով։
- Խաղողի գինու արտադրությունը նվազել է 18.5%-ով՝ 9.8 մլն լիտրից հասնելով 8 մլն լիտրի։
- Փրփրուն գինու արտադրությունը նվազել է 2.3%-ով՝ կազմելով 1.43 մլն լիտր։
- Ցեմենտի արտադրությունը նվազել է 10.4%-ով՝ 1.053 մլն տոննայից հասնելով 944 հազար տոննայի։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ճանաչի՛ր Հայաստանը
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզում