Ամերիկացի բանակցողները հրաժարվել են Ռուսաստանի հետ համատեղ գործարար նախագծերից
ԱՄՆ ղեկավարությունն անորոշ ժամանակով դադարեցրել է Ռուսաստանի հետ գործարար համաձայնագրերի կնքմանն ուղղված ջանքերը, որոնք կօգնեն վերջ դնել Ուկրաինայի ճգնաժամին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները եվրոպացի ներկայացուցիչներին հայտնել են, որ առևտրային համաձայնագրերն այլևս Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցման հիմնական կողմը չեն ուկրաինական կարգավորման համատեքստում։
Նախկինում ԱՄՆ-ն քննարկում էր ամերիկյան ընկերությունների կողմից Ռուսաստանի նավթարդյունաբերության և տիտանի արտադրության մեջ ներդրումներ կատարելու, ինչպես նաև ավիացիոն ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Սկզբում ռուսական կողմը դրական է արձագանքել այս գաղափարներին, բայց ավելի ուշ լռել է, հաղորդում է թերթը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Financial Times-ի այն հաղորդագրությունը, որ ամերիկացի բանակցողները հրաժարվել են Ռուսաստանի հետ համատեղ գործարար նախագծերից՝ ուկրաինական կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզում