Արքայազն Ուիլյամն այցելել է Լոնդոնի Դաունինգ սթրիթ 10
Միացյալ Թագավորության արքայազն Ուիլյամն առաջին անգամ այցելել է Լոնդոնի Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի պաշտոնական նստավայր։ Նա հանդիպել է երկրի վարչապետ Էնդի Բերնհեմի հետ։
Բրիտանական վարչապետների մշտական նստավայրը Դաունինգ սթրիթ 10 հասցեում է գտնվում 1902 թվականից։ Թագավորական ընտանիքի անդամները հազվադեպ են այցելում այդտեղ. սովորաբար վարչապետներն իրենք են այցելում Բուքինգհեմյան պալատ։ Սա 2012 թվականից ի վեր թագավորական ընտանիքի բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այցն է Դաունինգ սթրիթ 10։ Վերջին անգամ այնտեղ եղել էր հանգուցյալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։
Հանդիպումից առաջ հաղորդվել էր, որ արքայազն Ուիլյամն ու վարչապետ Էնդի Բերնհեմը քննարկելու են Մեծ Բրիտանիայում անօթևանության խնդիրը։ Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կլիմայական խնդիրներին, ինչպես նաև երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը։
Ավանդույթի համաձայն՝ Ուելսի արքայազնը, որպես գահաժառանգ, պետք է տարին առնվազն մեկ անգամ հանդիպի վարչապետին, սակայն հանդիպումը պարտադիր չէ, որ տեղի ունենա Դաունինգ սթրիթում։ Անցյալ տարի, օրինակ, Ուիլյամը հանդիպել էր այն ժամանակվա վարչապետ Քիր Սթարմերի հետ Քենսինգթոնյան պալատում։
Արքայազն Ուիլյամն ու ներկայիս վարչապետ Էնդի Բերնհեմը նախկինում նույնպես հանդիպել են, սակայն ոչ պաշտոնական առիթներով։ Մասնավորապես, անցյալ ամիս երկուսն էլ մասնակցել էին Վինձորի ամրոցում Օմանի սուլթանի պետական այցի շրջանակում կազմակերպված հանդիսավոր ընդունելություններին։
Դաունինգ սթրիթում կայացած հանդիպումը պաշտոնական բնույթ է ունեցել և դիտարկվում է որպես արքայազն Ուիլյամին ապագա միապետի և պետության ղեկավարի դերին նախապատրաստելու գործընթացի մաս։
Սպասվում է, որ հաջորդ տարի, կառավարության խնդրանքով, արքայազն Ուիլյամն ավելի հաճախ կմասնակցի դիվանագիտական այցերի։


















































Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (...
Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան
Ճանաչի՛ր Հայաստանը
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ձեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելու
The Guardian պարբերականը ներկայացրել է յուրահատուկ ֆուտբոլային նախագիծ