Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հնարավոր չեմ համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը․ Փաշինյան Արզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար. նախարարության պարզաբանում Չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան Եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա Երկրի մայր օրենքը փոխելու ժամանակը եկե՞լ է Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից Ես մեծացել եմ այդ ակումբում և ճանաչում եմ բոլորին Հայաստանի ճանապարհներին զոհերի թիվը նվազել է (տեսանյութ) Բանգկոկում նավթաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել 14 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ Սկսվել է Խաղաղության կամուրջ նախաձեռնության 5-րդ հանդիպումը Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Հնարավոր չեմ համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը․ ՓաշինյանԱրզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար. նախարարության պարզաբանումՉենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. ՓաշինյանԵկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրաԵրկրի մայր օրենքը փոխելու ժամանակը եկե՞լ էՂարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերիցԵս մեծացել եմ այդ ակումբում և ճանաչում եմ բոլորինՀայաստանի ճանապարհներին զոհերի թիվը նվազել է (տեսանյութ)Բանգկոկում նավթաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցելԱՄՆ վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել 14 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբՍկսվել է Խաղաղության կամուրջ նախաձեռնության 5-րդ հանդիպումըԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունումՊուտինը Մոսկվայում ընդունել է ՏոկաևինԼեհաստանը կոչ է անում ՆԱՏՕ-ին խոցել ռուսական հրթիռներն Ուկրաինայի տարածքում. BloombergՍահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ Իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներիցԱՄՆ դեսպանությունը 2 օր փակ կլինիԹրիփփի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքումԱնկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարացվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ըԵթե պարոն Գրիգորյանը սկզբունքային որոշում ուներ, երբ օրենքն ընդունվել էր, նա պետք է հրաժարական տար Գերմանիան պետք է ավելի իրատեսորեն գնահատի իր հնարավորություններըՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր աճ է արձանագրվելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)ՆԳՆ աշխատակիցները ծանոթացել են հանցավորության վերլուծության լիտվական փորձին (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՌեալը Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է սահմանելՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են պատանուն մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ կմասնակցի World Boxing Cup Finals-ինԽաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըՏիգրան Արզաքանցյանը՝ ռուսական կառավարման ներքո գտնվող Մերգելյան ինստիտուտի տնօրենՌուսաստանը հարվածել է Կիևին. կան վիրավորներՌուսաստանը պետք ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է ընդլայնել պատերազմըՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՇվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՆոր կանաչ գոտի` Երևանի արևելյան մուտքի հատվածում Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի հերթական նիստը (տեսանյութ)Եվրոպայում սահմանները պատմականորեն բազմիցս փոփոխվել ենՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՔրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ)Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանսիայի առաջատար համալսարանների ուսանողներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայաստանի Հանրապետությունը փոխում է իր դեսպաններին. ինչո՞ւԱննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՄեկնարկում է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավըԴավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համարԱՄՆ հայտարարել է նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասինՈւկրաինայի տարածքում օտարերկրյա ուժերի տեղակայումն անընդունելի է Ռուսաստանի համարՔո հարկը քոնն է․ ՊԵԿ նախագահը հանդիպել է ինֆլուենսերների և բլոգերների հետ«Գտնված երազ» տարեցների ակումբներն իրենց դռներն են բացել Հայաստանի 6 համայնքներումԳևորգ Պապոյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է ԱՄԷ-ի կազմավորման 55-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը
Հայաստան

Ոստիկանությունը պետք է կարողանա անհետաձգելի միջամտության որոշում կայացնել

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարության ներկայացրած առաջարկները։

Նախարարը նշել է, որ դրանք հիմնականում միտված են առանձին կարգավորումների կատարելագործմանը և ընտանեկան բռնության դեպքերին պետության արձագանքման մեխանիզմների հստակեցմանը։

Արփինե Սարգսյանը կարևորել է ընտանեկան բռնության դեպքերում անհետաձգելի միջամտության որոշումները ex parte սկզբունքով կայացնելու հնարավորության նախատեսումը։ Նրա խոսքով՝ գործնականում լինում են դեպքեր, երբ ոստիկանությունն օրեր շարունակ չի կարողանում կապ հաստատել առերևույթ բռնություն գործադրած անձի հետ, մինչդեռ բռնության ենթարկված անձն անհապաղ պաշտպանության կարիք ունի։

Նման իրավիճակներում առաջարկվում է ոստիկանությանը հնարավորություն տալ անհետաձգելի միջամտության որոշում կայացնել՝ առանց առերևույթ բռնություն գործադրած անձին նախապես լսելու, եթե նրան լսելու բոլոր հնարավոր եղանակները սպառվել են։ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ նախագիծը նախատեսում է նաև անձին հեռախոսակապի միջոցով լսելու հնարավորություն, իսկ որոշումը կայացնելուց հետո անձը կարող է իր իրավունքները պաշտպանել՝ դատական կարգով բողոքարկման միջոցով։

Անդրադառնալով ընտանեկան բռնության գործերով գործուն զղջալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը վերացնելուն՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նման իրավիճակներում կարևոր է հաշվի առնել ընտանեկան բռնության կրկնվող բնույթը։ Նախարարի խոսքով՝ տուժողները հաճախ ոստիկանություն են դիմում միայն իրենց նկատմամբ բռնության հինգերորդ կամ վեցերորդ դեպքից հետո, ուստի գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատումն անտեսում է բռնության կրկնման վտանգը և չի հասցեագրում այն։ 

Առաջարկվում է բռնություն գործադրած ծնողի հետ երեխայի տեսակցության գործընթացում պարտադիր ներգրավել խնամակալության և հոգաբարձության մարմիններին։ Նախարարի խոսքով՝ այս կարգավորումը միտված է կանխելու երեխայի նկատմամբ հնարավոր ազդեցությունը, այդ թվում՝ ցուցմունքը փոխելու կամ հաղորդումը հետ վերցնելու նպատակով։

«Մենք առաջարկել ենք, որ առերեսումը տուժողի միջնորդությամբ իրականացվի տեսակապի միջոցով»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ձևաչափը կնվազեցնի տուժողի կրկնակի զոհայնացման վտանգը՝ պահպանելով մեղադրյալի դատավարական իրավունքը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ռեաբիլիտացիոն ծրագրերի վերաբերյալ կարգավորումների լավարկմանը։ Առաջարկվում է, որ դատարանը ծրագրի տևողությունը որոշելիս հիմք ընդունի մասնագիտացված կազմակերպության՝ հոգեբանի և սոցիալական աշխատողի ներգրավմամբ ձևավորված կարծիքը։

Նախարարն անդրադարձել է նաև նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորմանն առ այն, որ տուժողի և մեղադրյալի համատեղ բնակության դեպքում մեղադրյալի նկատմամբ չի կարող կիրառվել տնային կալանքը։ Այս կարգավորման նպատակն է բացառել տուժողի անվտանգության համար լրացուցիչ վտանգների ստեղծումը, որոնք առկա կլինեն, եթե անազատության մեջ գտնվող մեղադրյալը և տուժողը շարունակեն բնակվել նույն հասցեում։

Միաժամանակ նախարարը հստակեցրել է, որ տնային կալանքի կիրառման արգելքը չի ենթադրում կալանքի ինքնաբերաբար կիրառում։ Դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատի կալանքի հիմքերի առկայությունը և դրանց բացակայության դեպքում կարող է կիրառել օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցներ։ 

Առաջարկվում է նաև, որ տուժողի և մեղադրյալի համատեղ բնակության դեպքում տուժողի պաշտպանության միջոց կիրառելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի առնի բնակության այլ վայրի, այդ թվում՝ ժամանակավոր կացարանի մատչելիությունը։

Ոստիկանության ծառայողների՝ կրծքին ամրացվող տեսախցիկների կիրառման և էլեկտրոնային հսկողության միջոցների ներդրման վերաբերյալ կարգավորումներն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հուլիսի 1-ից, իսկ ռեաբիլիտացիոն ծրագրերի վերաբերյալ կարգավորումները՝ 2028 թվականի հունվարից։

Ամփոփելով՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Կառավարության առաջարկների հիմքում ընտանեկան բռնության դեպքերին պետության արագ և արդյունավետ արձագանքի ապահովումն է՝ առաջնահերթ համարելով տուժողների անվտանգությունը և երաշխավորելով վարույթի բոլոր մասնակիցների իրավունքների ապահովումը։ 

Նախարարը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամների հարցերին։